Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում: Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։
«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն, և արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ասել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ կարմիրով է ներկել Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։.