Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալի երկրամասում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, որոնց թվում՝ 2 անչափահաս։ 22 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել:
Ավտոբուսն ընկել էր կամրջից և հայտնվել Կուենգա գետում։ Նախնական վարկածով` վթարը տեղի է ունեցել ավտոբուսի անիվի պայթելու հետևանքով: Երկրամասում այսօր հայտարարված է սգո օր: