Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից 5 մարդ է զոհվել: Աղետի գոտում հայտնված շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր` կարմիր մակարդակ:
Քաղաքացիներից երկուսը զոհվել են հունից դուրս եկած գետերում, մյուս երեքը փրկարարներ են, որոնց ուղղաթիռը վթարի է ենթարկվել Մարսելի մերձակայքում տուժածներին օգնության շտապելիս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցել է զոհվածների ընտանիքներին՝ բարձր գնահատելով փրկարարների արիությունը:
Այս ողբերգությունը տեղի է ունեցել նախորդից 10 օր անց: Այն ժամանակ դարձյալ ջրհեղեղներից զոհվել էր 6 քաղաքացի: