ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ սահմանադրական բարեփոխումների կարիք կա, և 2020 թ. փետրվարին կձևավորվի սահմանադրական փոփոխությունների հարցերով հանձնաժողովը: Վարդանյանը նաև ընդգծել է, որ ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակի հարցը հստակեցման կարիք ունի, քանի որ այն դուրս է մնացել սահմանադրական կարգավորումից: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքում կարիք կլինի անդրադառնալ նաև այդ փոփոխություններին:
«Այժմ կառավարությանը, վարչապետին ենթակա մարմինների հետ կապված հարաբերությունները մասամբ կարգավորվում են «Պետական կառավարման մարմինների մասին» օրենքով, և այս հարցին անդրադառնալը կարևոր կլինի ՍԴ փաթեթը քննարկելիս»,- ասել է Վարդանյանը: