Թունիսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է ու գլորվելով ընկել ձորը: 43 ուղևորից 24-ը զոհվել է, մյուսներին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ նախնական վարկածի՝ վթարը տեղի է ունեցել վարորդի սխալի պատճառով. նա կորցրել է կառավարումը:
Ավտոբուսը զբոսաշրջիկներին մայրաքաղաքից էքսկուրսիա էր տանում Այն Դրահամ քաղաք: Երկրի նախագահն ու կառավարության ղեկավարն արդեն այցելել են ողբերգության վայր: