Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների տրամադրած կտրոնները հսկիչ-դրամարկղայի՞ն, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ են: ՊԵԿ-ը պարզաբանում է: