ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով վարորդների ուշադրությունը:
«Ուշադրություն հատկապես վարորդներին. դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց»։