Ամերիկահայ բժիշկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը ընդունել է Սերժ Թանկյանի և Ալեքսիս Օհանյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական նվիրատվություն կատարելու մարտահրավերը: Նա իր հերթին մարտահրավեր է նետել համաշխարհային ճանաչման փոփ-աստղ Շերլին Սարգսյանին ու ևս 2 հոգու: Վարչապետ Փաշինյանը կրկին կոչ է արել միանալ մարտահրավերին: