Հայաստանում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման ալ-Սաֆադին: Աբդուլլահ Երկրորդ թագավորի ողջույնները փոխանցելուց հետո նա Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է երկու երկրների միջև դեռևս չօգտագործված ներուժի, նաև հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու հարցը: