«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լոկոմոտիվային բրիգադների մեքենավարները գործուղվել են Ռուսական երկաթուղիների Սամարայի երկաթուղի: Պենզա և Ուֆա են մեկնել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոները ներկայացնող 2-ական մեքենավարներ: Նրանք Ռուսաստանի Դաշնությունում կաշխատեն փորձի փոխանակմանն ու աշխատանքի կատարելագործմանն ուղղված ՌԵ և ՀԿԵ համատեղ ծրագրի շրջանակում: