Երկար սպասված համընդհանուր առողջապահական ապահովագրության լուրը Հայաստանում ընդունվեց բուռն քննարկումներով: Այն դեռ ընդամենը հայեցակարգ է, որն առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել: Գերատեսչությունն առաջարկում է սահմանել նոր հարկատեսակ՝ առողջապահական, որը կկազմի աշխատավարձի 6 տոկոսը և կապահովի համապարփակ ապահովագրություն: