Կլիմայի փոփոխության տարեկան համաժողովն այս տարի սկսվում է Մադրիդում: Նախնական պայմանավորվածությամբ՝ այն պետք է տեղի ունենար Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, բայց շարունակվող բողոքի զանգվածային ցույցերի պատճառով տեղափոխվեց Իսպանիա: Չիլին, սակայն, շարունակելու է նախագահել խորհրդաժողովը:
Extinction Rebellion (Ոչնչացման դեմ ապստամբության) ակտիվիստները ծրագրել են համաժողովի ընթացքում բողոքի ցույց անցկացնել Իսպանիայի մայրաքաղաքում: Երկուշաբթի մայրերը նորածիններին կրծքով են կերակրելու Մադրիդի փողոցներում՝ ցույց տալով, որ հենց այդ սերունդն է վճարելու այսօրվա իշխանության սխալների համար: