Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:
Մինչև այս նշանակումը Ա. Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:
Ավետ Պողոսյանը անկուսակցական է: