Լոնդոնում մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը, որում հանդես կգան աշխարհի 4 լավագույն շախմատիստները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը այսօր մեկնարկելիք կիսաեզրափակիչ խաղում կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Շախմատիստները կխաղան երկու դասական, երկու արագ և 4 կայծակնային պարտիաներ:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի մրցակիցը ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավն է:
Հաղթող մասնակիցները դեկտեմբերի 6-ին կմրցեն եզրափակչում: Մրցաշարի մրցանային ֆոնդը 350 հազար դոլար է: