«Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը կստանա Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, հայտնում է իսպանական Marca-ն։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Փարիզում։
Մրցանակին հավակնում են նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը և Իտալիայի չեմպիոն, Թուրինի «Յուվենտուսի» և Ազգերի լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականի հարձակող Կրիշտիանու Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ Մեսսին ու Ռոնալդուն 5-ական անգամ արժանացել են «Ոսկե գնդակին»։