Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է Մոնակոյում անցկացված արագ և կայծակնային շախմատի կանանց Եվրոպայի առաջնություններին:
Արագ շախմատի մրցաշարում Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 19-րդ տեղը: Կայծակնային խաղի 13 պարտիայում հայ շախմատիստուհին հավաքել է 9 միավոր և գրավել 9-րդ տեղը: