ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը մեկնաբանել է դեկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Ադրբեջան: Այցի ծրագրում ներառված են Լավրովի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ: Վերջինի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հիմնախնդիրներ: Տեղի է ունենալու կարծիքների էական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը: Նախատեսվում է ստորագրել 2020 թ. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների խորհրդատվական ծրագիրը: