Իրաքի խորհրդարանը բավարարել է վարչապետ Ադիլ Աբդուլա Մահդիի հրաժարականի դիմումը: Որոշումը խորհրդարանում ընդունվել է առանց քվեարկության, քանի որ երկրի սահմանադրությամբ այդպիսի գործընթաց նախատեսված չէ։
Մահդին հրաժարական տալու մասին հայտարարել էր օրեր առաջ՝ երկրում շուրջ երկու ամիս տիրող հակակառավարական ցույցերի և անկարգությունների ֆոնին: Հրաժարականից հետո անգամ հակակառավարական ցույցերը երկրում շարունակվում են: Ցուցարարները հայտարարել են, որ վարչապետի հրաժարականը «բավարար չէ»: