Իրանի հարավ-արևմուտքում ձերբակալել են ռազմական և ոստիկանական հենակետերի վրա հարձակում իրականացրած 79 մարդու, հայտնում է Tasnim-ը:
Գործակալությունը հայտնում է նաև «մի քանի ահաբեկչական խմբավորումների» անդամների ձերբակալության մասին, որոնք ծրագրել էին դիվերսիաներ իրականացնել երկրի կարևոր օբյեկտներում: Գործակալությունը հավելել է, որ ահաբեկչական խմբավորումները վայելում են «Պարսից ծոցի երկրներից մեկի» աջակցությունը:
Ավելի վաղ Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ֆազլին հայտարարել էր, որ ապստամբները հարձակվել են երկրի մոտ 50 ռազմական և իրավապահ ստորաբաժանումների վրա, նման ճակատագրի են արժանացել նաև բանկերի մասնաճյուղեր, բենզալցակայաններ և այլ օբյեկտներ: