Թուրքիայի նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով պաշտոնյաններից մեկն անանուն մնալու պայմանով Reuters-ին հայտնել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ամսաթիվն ընդամենը տեխնիկական խնդիր է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և ընդհանրապես ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն էլ թաքցնում իրենց դիրքորոշումն առ այն, որ ռուս-թուրքական նմանօրինակ գործարքները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի գործընկերության չափանիշներին: Հենց այդ պատճառով 2019թ. հուլիսին Պենտագոնը չեղարկեց Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու գործարքը, ժամանակ առ ժամանակ հնչում են նաև Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու կոչեր: