Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի դեմ Թուրքիայի սկսած «խաղաղութան ակունք» ռազմական գործողությունից հետո Եվրոպայում հաճախակի են դարձել բախումները թուրքերի և քրդերի միջև: Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» աջակիցները Անգլիայի Լիդս քաղաքում թուրք ուսանողի հետ վիճաբանության ժամանակ ծեծել են նրան: Վերջինս հոսպիտալացվել է:
Սա նման միակ դեպքը չէ: Ըստ թուրքական աղբյուրների՝ Բելգիայում քրդերը դանակահարել են երկու թուրք երիտասարդի, Նորվեգիայում քարերով ու մահակներով հարձակվել են թուրքին պատկանող մեքենայի վրա, հարձակումներ են եղել նաև Ստրասբուրգում և Լոնդոնում: