Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սարդարապատ գյուղի 4 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: