Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ամանորյա տոները, ուրախություն բերելուց զատ, երբեմն նաև դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով:
«Քիչ առաջ ահազանգ ստացա մանկական վիրաբույժ իմ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու հետևանքով:
Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով»,- գրել է Թորոսյանը:
Նախարարը ծնողներին կոչ է արել պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին՝ մինչև հարցը կկարգավորվի օրենսդրական մակարդակով: