Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հայտարարել է աղքատության հաղթահարման նոր ծրագրերի մեկնարկի մասին: Սկզբնական փուլի համար մինչև տարեվերջ հանրապետության տարբեր մարզերից 1000 ընտանիքի կհատկացնեն հավ, խոզ, կով, ոչխար: Կհոգան նաև անասնաբույժի ու կերի հետ կապված ծախսերը: Ընտանիքների ընտրությունն արդեն վերջնական փուլում է:
Նպաստառու 29 հազար ընտանիքից, որոնք անասնապահությամբ են զբաղվում, ըստ կարիքների գնահատման ընտրել են 3000-ին, վերջնական ցանկում կհայտնվի 1000-ը: