Երևանի Օղակաձև այգում ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու վերաբերյալ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Նշենք նաև, որ Շահեն Հարությունյանը՝ հայտնի գործիչ Շանթ Հարությունյանի որդին, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»: