Կոտայքի մարզը խոստանում է դառնալ ադամանդագործության կենտրոն: Աբովյանում տեղի է ունեցել «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողությունը, որն ապահովելու է մոտ 700 աշխատատեղ։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել կատարված աշխատանքին: