Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քաղաքական կառույցներ դարձնելու հարցը: Նախագծի համաձայն՝ այդ կառույցների ղեկավար կարող են դառնալ նաև 25 տարեկան մարդիկ և այն պահանջներով, ինչ նախարարների դեպքում է: Իշխող ուժը առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել, սակայն այսօր երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց ամբողջ փաթեթին:
Նախագծով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: