Կողբավանում ծորակից հոսող ջուրը երազանք է թվում: Մի քանի ամսից, սակայն, գյուղացիների երազանքը իրականություն կդառնա: Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրով կառավարության և համայնքային մասնաբաժինները միասին 1 մլրդ 330 մլն դրամի աշխատանք է իրականացվում: Մարզի համար 2019-ը նպաստավոր տարի էր: