Թուրքիայում անցկացվում է Տրանսանատոլիական գազատարի՝ Եվրոպային միանալու, բացման արարողությունը: TANAP-ի հանդիսավոր արարողությանը մասնակցում են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը: Թուրքիայի արևմտյան Իսփալա քաղաքում տեղի ունեցող միջոցառմանը ներկա է նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը Եվրոպա է հասնում Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Սա համաշխարհային մասշտաբով ամենախոշոր նախագծերից է (1850 կմ երկարություն ունի գազատարը), որովհետև գազատարն անցնում է Թուրքիայի շուրջ 20 նահանգներով, մասամբ նաև՝ Մարմարա ծովով։
Նախատեսվում է, որ գազատարը Եվրոպային տարեկան 10 մլրդ խմ գազ կմատակարարի, իսկ Թուրքիային՝ 6 մլրդ խմ։ Բացի այդ, տարեցտարի այդ ծավալները կավելացվեն՝ հասցվելով մինչև 31 մլն խ/մ-ի։