Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի կենտրոնական մարզադաշտը պատրաստ է:
Reuters-ի փոխանցմամբ՝ մարզադաշտի կառուցման համար Ճապոնիայի իշխանությունները ծախսել են 1,2 միլիարդ դոլար: Ստադիոնը կառուցվել է 1964 թվականի խաղերն ընդունած մարզադաշտի տեղում: Այնտեղ կանցկացվեն ֆուտբոլի և աթլետիկայի մրցաշարերը: Այն տեղավորում է 68 հազար հանդիսական:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: 206 երկրի մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն, 1964 թվականից հետո, երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: