Ադրբեջանական ԶԼՄ-ները հրճվանքով հայտարարում են, որ ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է:
Մինչդեռ Արմավիրի հայկական համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը ՀԺ-ին հայտնել է, որ հուշատախտակը հեռացվել է ժամանակավորապես՝ վերանորոգելու նպատակով, քանի որ առանց արվեստանոց տեղափոխելու այն հնարավոր չի եղել նախկին տեսքին վերադարձնել:
Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի անձի և գործունեության հետ կապված՝ վերջին տարիներին, ժամանակ առ ժամանակ, կրքեր են բորբոքվում Ռուսաստանում, և պաշտոնական Բաքուն էլ իր հերթին է մշտապես կրակին յուղ լցնում՝ տիրաժավորելով ամենատարբեր կեղծ տեղեկություններ: