Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է Լոնդոնի կամրջի մոտ մարդկանց վրա զինված հարձակում իրականացրած հանցագործի ինքնությունը: Նա Սթեֆֆորդշիր կոմսության բնակիչ է, որը 2012 թ. արդեն դատապարտվել էր ահաբեկչական գործունեության համար: Ոստիկանական բաժանմունքի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այժմ մենք կարող ենք պաշտոնապես հաստատել հանցագործի ինքնությունը: Դա 28-ամյա Ուսման Խանն է»:
Հիշեցնենք, որ նախօրեին հանցագործը Լոնդոնի կենտրոնում դանակով հարձակվել էր անցորդների վրա, որի հետևանքով երկու մարդ զոհվել էր, ևս 3-ը՝ վիրավորվել: