Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, նշել է.
«Անհնար է սպասել ճեղքումներ կամ որևէ արդյունք այս մեկ միջոցառումից, բայց այն բխում է մեր քաղաքականությունից, որ խաղաղ գործընթացի ուղղությամբ աշխատելիս անհնար է սպասել գործնական առաջընթացի, եթե մենք չունենք համապատասխան միջավայր: Շատ էական էր, որ ծրագիրն իրականացվում է լրագրողների մակարդակով, նրանք կարծիք ստեղծող են: Ես դրական եմ գնահատում փաստը, որ սա տեղի ունեցավ: Կարևոր էր նաև, որ Ադրբեջանից եկած լրագրողները եղան և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Մենք ստեղծեցինք մի նոր իրականություն: Սա պետք է կարողանալ զգուշորեն օգտագործել, որպեսզի կարողանանք շարունակել կառուցողական շարժվել դեպի միջավայրի ձևավորման»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: