Տարերային աղետի բոլոր ձևերը՝ Միացյալ Նահանգների տարածքի մեծ հատվածում: ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում ձյան տեսքով առատ տեղումներ են, ինչն անհարմարություն է առաջացրել միլիոնավոր քաղաքացիների համար: Ձյան հաստ շերտի պատճառով կմ-անոց խցանումներ են մայրուղիներում: Վարորդները ճանապարհին են մնացել 17 ժամ: Ձյան տեսքով ռեկորդային տեղումներ են գրանցվել Դենվերից մինչև Նյու Մեքսիկո: Հարավային Կալիֆոռնիայում էլ հորդառատ անձրևներ ու փոթորիկներ են սկսվել՝ առաջացնելով հեղեղումներ ու սողանքներ: