«Թուրքական հոսք» գազատարի մեկնարկը տեղի կունենա հունվարի 8-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ TANAP գազատարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Հունվարի 8-ին Ստամբուլում կտրվի ևս մեկ գազատարի՝ «Թուրքական հոսքի» մեկնարկը»:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ գազատարի բացումը կանցկացվի Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ:
«Թուրքական հոսք» գազատարի երկու խողովակաշարերը՝ յուրաքանչյուրը 15.75 մլրդ խ/մ, անցկացված են Սև ծովով: Առաջին խողովակաշարով ռուսական գազը կհասնի Թուրքիայի սպառողին, երկրորդը՝ Եվրոպայի հարավային և հարավարևմտյան երկրներին: