Եվս մեկ զինված հարձակման փորձ՝ Կանադայի Վիննիփեգ քաղաքում, որը ոստիկանները կարողացել են կանխել: Հետապնդման արդյունքում հաջողվել է կանգնեցնել ու ձերբակալել հանցագործին: Ավելի վաղ, ոճրագործն առևանգել էր հրշեջ ծառայության մեքենա և քաղաքի կենտրոնական զբոսայգում փորձել վրաերթի ենթարկել մարդկանց: Հանցագործի հետապնդմանը մասնակցել է մեկ տասնյակից ավելի ոստիկանական ավտոմեքենա: