Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հաստատել է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մտադրությունը: Հրաժարականի դիմումը նա ներկայացրել է խորհրդարանին: Իրաքի վարչապետն իր քայլը բացատրել է նրանով, որ ցանկանում է երկիրը փրկել «բռնության ու քաոսի անդունդն ընկնելուց»:
Հիշեցնենք, որ երկու ամիս շարունակ Իրաքում հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնք ուղեկցվել են բռնություններով: Խռովությունների ժամանակ մահացել է ավելի քան 400 մարդ, վիրավորվել՝ 15 հազարը: