Թբիլիսիի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող «Կիդոբանի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն ամբողջությամբ հրի ճարակ է դարձրել մի քանի խանութ՝ հաղորդում են Վրաստանի ԶԼՄ-ները, հավելելով, որ այս կենտրոնի տանիքի տակ են գործում մոտ 100 խանութներ:
Հրդեհը սկսվել է առավոտյան և տարածվել 70 քմ տարածքի վրա: Մի քանի ժամ անց կրակը մարվել է, զոհեր չկան: Մասնագետները պարզում են հրդեհի պատճառները: