Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման և նրա հարակից տարածքի կառուցապատման ծրագիրը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել անհատական կազմը:
Աշխատանքային խմբի կազմում են՝
ղեկավար, փոխվարչապետ Տիգրան Ավինյան
էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Ավանեսյան,
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյան
քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Ղուլարյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյան
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ա. Մեսչյան
փոխվարչապետի խորհրդական Ա. Էլոյան
կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Բ. Քոչարյան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Մ. Գրիգորյան
«ՖՖԱ ինվեստմենտ» ՍՊԸ հիմնադիր Ա. Սահակյան: