Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամբողջ շրջանում՝ ներառյալ վերջին 1.5 տարին Եվրամիության հետ ձևավորված է չափազանց դրական օրակարգ՝ հստակ արդյունքներով ու առաջընթացով: Մնացականյանը նշեց, որ Եվրամիության ներգրավվածության ծավալը, մեր ազգային զարգացման, բարեփոխումների օրակարգում հանձնաժողովի փոփոխությամբ չի պակասում: