Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված է նախկին գլխավոր դատախազ, հետախուզվող Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունը: 2008-ի մարտի 1-ի գործով Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել էր նոյեմբերի 25-ին։ Կոստանյանը Լուրերին հայտնել էր, որ Ռուսաստանում է և Հայաստան կվերադառնա ուսումնական սեսիայից հետո՝ չհստակեցնելով կոնկրետ ժամկետ: