Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները: Այս մասին 1lurer.am-ին փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Քաղաքապետարանը հրապարակել էր Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով: Եվ երեկ դրա շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը: