Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մարտահրավեր է ուղարկել 3 հայ մարզիկների՝ Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին և Ազատ Հովհաննիսյանին։ Այսպիսով նա միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին:
ՀՀ վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ կոչ էր արել ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամի հաշվին: Նա առաջարկել էր դա անել մարտահրավերի միջոցով: Ամեն մեկը մարտահրավեր պետք է ուղարկի ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր ուղարկեն ևս 3 հոգու, և այդպես շարունակ: