Ամերիկյան ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի սահմանին: ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RQ-4B-40 Global Hawk անօդաչու թռչող սարքը թռիչքն իրականացրել է Սիցիլիա կղզում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազայից: Թռիչքն իրականացվել է 16 կմ բարձրության վրա՝ ավելի քան 600 կմ/ժ արագությամբ: