Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով, 2019 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը, Երևան-Թբիլիսի-Երևան «Հարավկովկասյան երկաթուղի» միջազգային գնացքը կգործի ամեն օր՝ տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հայտարարությունից:
Նշվում է նաև, որ հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա իր բնականոն աշխատանքային գրաֆիկին. Երևանից այն կմեկնի ամսվա զույգ օրերին, իսկ Թբիլիսիից կվերադառնա կենտ օրերին: