Ֆրանսիան յուրովի է անցկացնում «սև ուրբաթը»՝ Սուրբ Ծննդյան տոների զեղչերի ավանդույթը: Այն Եվրոպա է թափանցել ԱՄՆ-ից և իրականացվում է Գոհաբանությանը հաջորդող ուրբաթ: Դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողով պետք է ներկայացվի օրենքի նախագիծ, որը կարգելի «սև ուրբաթը» երկրում:
Օրենքի նախաձեռնողը Սոցիալիստական կուսակցության անդամ և շրջակա միջավայրի նախկին նախարար Դելֆին Բատոն է: Օրենքի կողմնակիցները վաստահ են, որ «սև ուրբաթի» կեղծ զեղչերով քաղաքացիներին առաջարկվում են անորակ ու կեղծ ապրանքներ: