Վրաստանի հակամարտող կողմերը համաձայնել են հանդիպել, որի ընթացքում կխոսեն նաև վերջին շրջանում լայնորեն քննարկվող ընտրությունների «գերմանական մոդելի» մասին: Հանդիպման վայրն ու ձևաչափն առայժմ հայտնի չեն: Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հարցելը, մեկնաբանելով ընդդիմություն-իշխանություն կայանալիք հանդիպումը, ասել է, որ ողջունում են այդ քայլը, քանի որ համոզված են. «ժամանակն է, որ կողմերը քիչ խոսեն իրար մասին, այլ սկսեն խոսել իրար հետ»։
Միաժամանակ ազգային գրադարանի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 6 ցուցարար, այդ թվում՝ Լեյբորիստական կուսակցության անդամներից մեկը: