Այսօր երեկոյան դանակով զինված տղամարդը Լոնդոնի կամրջի վրա հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով մի քանիսին: Ավելի ուշ հաղորդվեց, որ վիրավորներից երկուսը մահացել են հիվանդանոցում:
Սքոթլենդ Յարդը սկզբում միայն հաստատեց, որ ոստիկանությունը սպանել է հարձակման մեջ կասկածյալին, այնուհետ՝ արդեն ուշ երեկոյան, կատարվածն ահաբեկչություն որակեց:
Մյուս կողմից էլ՝ ոստիկանության աշխատակից Նիլ Բասուն Sky News-ին հայտնել է, որ կասկածյալի մարմնին, ի տարբերություն իրենց կասկածների, կեղծ պայթուցիկ սարք է ամրացված եղել, և մամուլն այժմ ակտիվորեն քննարկում է, թե որքանով է հնարավոր այս դեպքին հենց ահաբեկչություն անունը տալ:
ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ նախքան ոստիկանության ժամանելը՝ անցորդներն իրե՛նք են բռնել հանցագործին:
Սքոթլենդ Յարդում հայտարարել են, որ ոստիկանությունը դեռևս պարզում է դեպքի մոտիվները: Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներում իրականացվում է ուժեղացված պարեկային ծառայություն: