System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ևս ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը: «Ֆեյսբուքի» իր էջում Թանկյանը հայտնել է, որ ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը, և ամեն ամիս 23 դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին (https://www.himnadram.org/en/donate):
Թանկյանը նաև հայտնել է, որ, իր հերթին, մարտահրավեր է նետում թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Էրիկ Էսրայելյանին, դերասան Վահե Բերբերյանին և դերասանուհի Անժելա Սարաֆյանին:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվիրատվություն անելու մարտահրավեր էր արել երեք հայտնի հայերի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին, որոնք էլ իրենց հերթին նույն մարտահրավերը նույն սկզբունքով պետք է անեին ուրիշ երեք հայի: