Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախարարությունը որոշել է չգնալ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետի երկարացման: Արդյունքում՝ 27 տարին լրացած պարտադիր զինծառայություն չանցած անձինք հնարավորություն կունենան միայն մինչև դեկտեմբերի 31-ը վերադառնալով Հայաստան ու վճարելով օրենքով սահմանված գումարը՝ ազատվել քրեական հետապնդումից:
Բալայանը նշել է, որ պատգամավորների կողմից կա օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնություն, սակայն իրենք բացասական եզրակացություն են տվել: